Հաշվապահ

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի
Աշխատանքի վայրը՝ ք․Երևան
Աշխատանքը՝ լրիվ դրույք
Աշխատանքի նկարագրություն
- իրականացնել աշխատավարձերի, հավելումների, լրավճարների, պարգևավճարների և այլ վճարների հաշվարկման գործընթացը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ներառյալ աշխատավարձի նվազագույն չափի պահպանումը, ժամանակին վճարումը և հարկային և սոցիալական պարտադիր վճարների հաշվարկումը,
- մասնակցել Ընկերության գույքագրման աշխատանքներին՝ կատարելով անհրաժեշտ հաշվառման և վերլուծության գործողություններ՝ նյութական արժեքների ճշգրիտ արձանագրման նպատակով,
- փոխարինել բաժնի պետ,գլխավոր հաշվապահին վերջինիս բացակայության դեպքում,
- իրականացնել Ընկերության կանոնադրությամբ, տնօրենի հրամաններով, տեղակալների, բաժնի պետ, գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ,
- առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
- օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ իմացություն,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel), ՀԾ հաշվապահական ծրագրի, e- invoicing հարկային ծրագրի գերազանց իմացություն,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
- աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու, տրամաբանելու, որոշումներ կայացնելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու, օրինապահության և հուսալիության ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ: