Ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի
Աշխատանքի վայրը՝ ք․ Երևան
Աշխատանքը՝ լրիվ դրույք
Աշխատանքի նկարագրություն`
- Մուտքագրել տվյալները «ՀԾ-ձեռնարկություն» ծրագրում,
- Ապահովել պահեստի շարժը և վերահսկել անհրաժեշտ պահեստային մնացորդները,
- Մասնակցել հաշվապահական հաշվառման միջանկյալ և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին,
- Իրականացնել տարեկան և արտահերթ գույքագրման աշխատանքներ, կազմել համապատասխան գույքագրման փաստաթղթերը,
- Իրականացնել ավտոտնտեսության ընթացիկ ծախսերի հաշվառում (բենզին, դիզելային վառելիք),
- Մուտքագրել և ելքագրել ավտոպահեստամասերը, մարտկոցները և անվադողերը պահեստից՝ համաձայն սահմանված կարգի,
- Իրականացնել աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթներ,
- Կատարել ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքներ։
Պահանջվող հմտություններ՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ «Հաշվապահական հաշվառում» մասնագիտությամբ,
- Առնվազն 3 (երեք) տարվա մասնագիտական աշխատանքի փորձ,
- Օրենսդրության և իրավական ակտերի՝ իր լիազորությունների իրականացման հետ կապված անհրաժեշտ իմացություն,
- Համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel), ՀԾ հաշվապահական ծրագրի, e-invoicing հարկային ծրագրի գերազանց իմացություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
- Աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու, տրամաբանելու, որոշումներ կայացնելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու, օրինապահության և հուսալիության ունակություն,
- Իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ։
Վերջնաժամկետ՝ 15․02․2026թ․
Ցանկացողները ինքնակենսագրականը (CV) կարող են ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝
hr.moh.ambulance@gmail.com
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
055008003: