Իրավական ապահովման, գործավարության և անձնակազմի կառավարման բաժնի գործավար

Աշխատանքի վայրը՝ ք․Երևան
Աշխատանքը՝ լրիվ դրույք
Աշխատանքի նկարագրություն
- համակարգել տնօրենի կողմից քաղաքացիների, Ընկերության աշխատակիցների և հաճախորդների ընդունելության աշխատանքները,
- ՀՀ առողջապահության նախարարությունից, այլ գերատեսչություններից, պաշտոնատար անձանցից ստանալ բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ստորագրել բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը, իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստել առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
- ընդունել տնօրենի քննարկմանը ներկայացվող թղթակցությունը,
- պատրաստել տնօրենի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթեր և նյութեր,
- կազմակերպել տնօրենի հեռախոսային բանակցությունների անցկացումը,
- իրականացնել «Mulberry» էլեկտրոնային համակարգի, ինչպես նաև info@mit.ambulance.am էլեկտրոնային հասցեի միջոցով տնօրենին հասցեագրված հրամանների, գրությունների, կարգադրությունների և այլ փաստաթղթերի ընդունումը,
- կազմել ելից գրություններ, հարցումների պատասխաններ, նամակներ,
- իրականացնել Ընկերության կանոնադրությամբ, տնօրենի հրամաններով, տեղակալների, բաժնի պետի հանձնարարությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
- բարձրագույն կրթություն (իրավաբանական կամ բանասիրական կրթությունը կդիտվի որպես առավելություն),
- առնվազն 1 (մեկ) տարվա գործավարական աշխատանքային փորձ,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel), գերազանց իմացություն,
- համակարգչային ծրագրերի` Microsoft Office-ի (Word/Excel), գերազանց իմացություն,
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն,
- աշխատանքը պլանավորելու և կազմակերպելու, տրամաբանելու, որոշումներ կայացնելու, բանակցելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, խնդիրներ լուծելու, օրինապահության և հուսալիության ունակություն,
- իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ: